Դիպլոմային աշխատանք 2018

       ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

                                     ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ

 

Թեմա` Մաթեմատիկական պատկերացումների և տրամաբանության զարգացման իրագործումը և արդունավետությունը ծիսական խոհանոցային գործունեության ընթացքում:

29391386_406552813103743_859116499_o

 

 Ուսանող`  Արփի Ադամյան

 

Ղեկավար ` Նառա Նիկողոսյան

 

                                                                 

 

                                                 

                                                         

                                                                ԵՐԵՎԱՆ 2018

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ԳԼՈՒԽ 1.

1.Մաթեմատիկա

  • Տրամաբանական –մաթեմատիկական մտածողություն
  • Լեզվական մտածողություն
  • Տարածական մտածողություն
  • Ներանձնային մտածողություն
  • Մարմնաշարժողական մտածողություն
  • Միջանձնային մտածողություն

 

 ԳԼՈՒԽ 2 Տարրական մաթեմատիկական պատկերացումների ձևավորում

Քանակ

Մեծություն

տարածության մեջ կողմնորոշում

ժամանակի կողմնորոշում

 Գլուխ 3

  Ծեսերի ծանոթացում

Ծիսական խոհանոց

Ամփոփում.

  • Օգտագործված գրականության ցանկ
  • Օավելվածներ (եթե դրանք առկա են):
  • IMG-a0bb376d7bcd3fc087bfe65713390a81-V

 

 

Ներածություն

Ժամանակակից հասարակության մեջ նախադպրոցական դաստիարակությունը՝ որպես շարունակական կրթության սկզբնական աստիճան, ընտանիքի հետ համագործակցելով, իրականացնում է նախադպրոցական տարիքի երեխաների բնականոն, ներդաշնակ և համակողմանի զարգացումը:

Նախադպրոցական կրթության ռազմավարությունը կյանքի է կոչվում պարբերաբար լրամշակվող ժամանակահունչ ծրագրերի միջոցով, որոնց հիմնական խնդիրը երեխայակենտրոն կրթության ապահովումն է և ժամանակակից հասարակության մեջ երեխաների կյանքին նախապատրաստումը:

Տարրական մաթեմատիկական պատկերացումները ևս մտավոր դաստիարակության հզոր միջոցներ են: Հետևաբար ես իմ դիպլոմային թեման ընտրեցի <<Մաթեմատիկական պատկերացումների և տրամաբանության>> զարգացման իրագործումը և արդյունավետությունը հենց այս վերնագրով, որպեսզի փորձեմ մաթեմատիկական հասկացությունները օգտագործեմ նաև խոհանոցում : Դօպլոմային աշխատանքս իր մեջ պարունակում է ծեսեր և մաթեմատիկական հասկացությունը խոհանոցում :

Տարրական մաթեմատիկական պատկերացումների ձևավորում

Նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակության համակարգում բացառիկ կարևորություն ունի տարրական մաթեմատիկական պատկերացումների զարգացումը: 3-4 տարեկան երեխաների ծրագիրն ապահովում է մաթեմատիկական պատկերացումների առավելագույն մատչելի ծավալ և խթանում մտավոր զարգացման առաջընթացը: Տարրական մաթեմատիկական հասկացությունների զարգացման ծրագիրը հիմնված է հանրակրթական պետական կրթակարգի պահանջների և 3-4 տարեկան երեխաների զարգացման ու կրթական չափորոշիչների վրա:

Ծրագիրն իր մեջ ընդգրկում է հետևյալ 5 բաժինները.

  • Քանակ
  • Մեծություն
  • Տարածության մեջ կողմնորոշում
  • ժամանակի մեջ կողմնորոշում

Ծրագրի յուրաքանչյուր բաժնում ընդգրկված են տարբեր բնույթի և բար-դության ծրագրային խնդիրներ: Դրանք հագեցված են ժամանակակից մեթոդիկայի հետաքրքրաշարժ տարրերով և նպաստում են առարկայի քանակի, մեծության հատկանիշների, երկրաչափական ձևերի ծանոթացմանը, ժամանակի զգացողության և տարածական պատկերացումների ճշտմանը: Ծրագրի արդյունավետ յուրացումը կապված է խմբերում կազմակերպված զարգացնող միջավայրի և ուսուցման ժամանակակից մեթոդիկաների կիրառման հետ:

Ծրագրի նպատակն է.

  • Ձևավորել տարրական մաթեմատիկական նախաթվային պտտկերացումներ՝ քանակ, մեծություն, ձև /հատկանիշներ/ և տարածության ու ժամանակի մեջ կողմնորոշում:
  • Ձևավորել առարկաների 2 խմբերն առդրման և վերադրման եղանակով համեմատելու հմտություն:
  • Ձևավորել դիդակտիկ նյութերով աշխատելու ցանկություն:
  • Մշակել ուսումնական զործընթացի նկատմամբ հետաքրքրություն:
  • Տարբեր զգայարանների զարգացում/տեսողություն շարժում/:
  • Երեխաների զարգացման բարենպաստ պայմանների ստեղծում:
  • Երեխաների ինքնուրույն գործունեության զարգացում:
  • Հնգօրյա աշխատող մանկապարտեզներն այս խմբում ծրազրաւին րրների ուսուցումը սկսում են ուսումնական տարվա 2-րդ կիսամյակից /հունվարից-մայիս/: Շաբաթական մեկ պարապմունքով՝ 15-20ր. տևողությամբ: Հատկացված է  118 պարապմունք:

ԳԼՈՒԽ 1.

1.Մաթեմատիկա

20180210_111119

Տրամաբանական-մաթեմատիկական մտածողություն

Զատկի ծեսի համար փլով պատրաստելուց մեզ անհրաժեշտ եղավ գազար:Բայց քանի որ գազարները մեծ և փոքր էին, ես առաջարկեցի երեխաներին, որպեսզի նրանք բաժանվեն երկու խմբի:Մի մասը առանձնացնի փոքր գազարները, մյուս մասը՝ մեծ:Երեխաները մեծ ոգևորվածությամբ սկսեցին աշխատել սակայն նրանցից մի քանիսը շփոթում էր փոքրը մեծից:Ես առաջարկեցի որ ամեն խմբից մեկ երեխա վերցնի մեկ գազար դնի մյուս խմբի երեխայի վերցրած գազարի մոտ և փորձեն համեմատեկ, թե որը որից է փոքր կամ մեծ:Իրար կողք դնելուց հետո արդեն տեսնելով երեխաները պատկերացրեցին:Այսպիսով ես հասա նրան, որ երեխաները սկսեցին տարբերել մեծը փոքրից:

  • Երեխաների հետ կատարել ենք նաև ծառատունկ:Այդ ժամանակ առաջարկեցի, որպեսզի բոլոր չտնկած ծառերը դնեն իրար կողք և փորձեն համեմատել , թե որը որից է ավելի մեծ, այնուհետև տնկեցինք և նորից նայեցինք համոզվելու համար արդյոք ճիշտ են իրենք պատասխանել: Ծառատունկ, ծաղկատունկ

Լեզվական մտածողություն

  • Ծառատնկի ժամանակ մի միտք հղացավ: Մտածեցի երեխաներին առաջարկեմ ծառի մասին մի պատմություն հորինեն՝ թե ինչպես են ծառերը արթնանում քնից, թե ինչպես պետք է խոսել ծառերի հետ, սիրել, խնամել, որ ծառը լավ բերք տա: Գարնանը արթնացնում ենք ծառերին:
  • Գարնան զարթոնք

           Զատկածառ, հեքիաթի հորինում

 

 

Տարածական մտածողություն

Զատկի ծեսի համար մեզ անհրաժեշտ էր հավաքել բանջար:Երեխաների հետ միասին գնացինք հավաքելու:Այնտեղ նրանց առաջարկեցի ուշադիր նայել իրենց շուրջը, տեսնելթե այդ մեծ տարածքում ինչքան ծառ,խոտ է տեղավորվում:Վերադառնալով խումբ, նրանց բաժանեցի սպիտակ թղթեր և մատիտներ:Առաջարկեցի ,որ այդ թղթի վրա վերարտադրեն իրենց տեսածը:Երեխաներից մեկը ասաց, որ իր տեսածը չի կարող նկարել, քանի որ այդքան մեծ տարածքը չի տեղավորվի այդ փոքր թղթի վրա ,մյուսը ասաց, որ ինքը կնկարի իր հավաքած բանջարները, իսկ ես շարունկաեցի՝ ասելով , որ իր հավաքածը բավականին շատ է արդյոք կտեղավորվի թղթի վրա, իսկ նա ինձ ասաց, որ ինքը կնկարի փոքր չափով, որ բոլորն էլ տեղավորվի: Վերադառնալով մյուս երեխային օրինակ բերեցի իր ընկերոջ ասածը և հավելեցի ,որ ինքը նույնպես նկարի ընկերոջ պես:

 

Ներանձնային մտածողություն

Խմբում հաճախ կազմակերպում եմ մաքրություն, որպեսզի երեխաները դասավորեն իրենց պահարանները և վնասված կամ կոտրված խաղալիքները որոշեն թե ինչ պետք է անեն:Մի մասը առաջարկում է դեն նետենք, մի քանիսը վերանորոգենք, իսկ մի երկուսը՝ որ նոր գնենք:Ես երեխնաերի հետ եկա ընդհանուր հայտարարի՝ դեն նետեցինք շատ հին և լրիվ կոտրված խաղալիքները և գնեցինք այն իրերը, որոնք մեզ անհրաժեշտ են:

  • Միջանձնային մտածողություն
  • Հաճախ ենք իջնում բակ զբոսանքի և ամեն անգամ նոր խաղ ենք խաղում, կամ փորձում եմ առաջարկել այնպիսի բաները ինչ կփորձի երեխաների մոտ առաջացնել հետաքրքրություն կամկդրդի մտածել:Բակ իջնելուց տարա մոտակա այգի և առաջարկեցի բաժանվեն խմբերի (պտղատու այգի էր), և ասացի թող ամեն մեկը իր տեղից թվարկի թե քանի ծառ է տեսնում, կամ իրենց մոտավոր հաշվարկով ամեն ծառին քանի բերք է տեսնում:Երեխաները սկսեցին հազվել և ասեմ,որ մի քանիսը շատ հստակ ու ճիշտ հաշվարկներ էին անում:

 

Մարմնաշարժողական մտածողություն

Երեխաներին առաջարկեցի խաղալ «Խանութում» խաղը:Մեկը լինի գնորդ, մյուսը վաճառող, մյուսը՝ այգեպան, մեկն էլ բերք հավաքո:Եվ սկսեցինք խաղը՝ առաջարկեցի, որպեսզի բերք հավաքողը հաշվի և ասի թե քանի արկղ բերք է բերել խանութ, իսկ վաճառողը հաշվի տվյալ ապրանքի արժեքը:Առաջարկեցի խաղացեք մի խաղ:Արհեստական մրգերից ստեղծեցի այգի, երեխաներին տվեցի դույլեր և ասացի , որ բերքահավաք անեն:Այնուհետև առողջ մրգերը գեղեցիկ շարեցինք արկղի մեջ և տեղափոխեցինք խնաութ:Այնտեղ վաճառողը կշռեց բերքը և վերցրեց վճարելով համապատասխան գինը:

Երաժշտական մտածողություն

Բանջարը տապակելու ընթացքում մտքիս եկավ « եկեք ծեծենք » երգը:Սկսեցի երգել. տղաս՝ որ 4 տարեկան է, իսկ աղջիկս 2 ,ուշադիր ինձ էին լսում:Տղայիս առաջարկեցի (քանի որ աղջիկս դեռ այդքան լավ խոսել չգիտի), որ խաղանք մի խաղ՝ ես երգեմ իսկ ինքը լսելով փորձի մտապահել բառեր երգից:Վերջում հաշվենք ,թե քանի բառ է մտապահել:Համ պատրաստում էի ,համ երգում:Բայց միևնույն էես փորձեցի նրա մեջ մտցնել առաջինը ազգային երգը,սեր դեպի խոհանոցը և իհարկե լսել ինձ:Երգը լսելուց հետո տղայիս մեջ տպավորվել էր սոխ, սխտոր, ծեծել բառերը:Բայց զարմացած ինձ հարցնում էր. «Մամ սխտորը ո՞նց պիտի ծեծենք ձեռքով կամ քթով»,բացատրեցի, որ դա ասում է փոխաբերական իմաստով:

Որոշեցի նույն երգը փորձեմ խմբում:Երեխաների բաժանեցի փայտյա շերեփներ և փորձեցինք շերեփներով մոտավոր նվագել երաժշտությունը:

«Եկեք ծեծենք սոխ ու սխտոր»

 Գլուխ 2 .ՏԱՐՐԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

ԽՆԴԻՐՆԵՐԸ

  • Սովորեցնել դիտել և տեսնել միատեսակ առարկանների խմբեր և դրանցով կազմել խմբեր, դրանք բաժանել առանձին առարկաների:
  • Սովորեցնել տարբերել և խմբավորել առարկաների խմբերն ըստ ընդհանուր հատկանիշների ՝ գույն, ձև, չափ:
  • Սովորեցնել տարբերել <<շատ>>, <<մեկ>>, <<ոչ մի>>, բառերի իմաստը: Պատասխանելիս օգտվել համապատասխան բառերից, հասկանալ << որքան է>> հարցադրման իմաստը:
  • Սովորեցնել համեմատել և տարբերակել/առանց հաշվելու/ 2 հավասարաթիվ և անհավասար խմբերի քանակական հարաբերություները` առարկաներն իրար վրա դնելու և մոտեցնելու ճանապարհով: Օգտվել «շատ է», «քիչ է»,«այնքան է , որքան» արտահայտություններից:
  • Սովորեցնել շրջապատում գտնել միատեսակ, շատ և մեկ առարկա:

Գույն

  • Սովորեցնել 3 հիմնական գույները՝ կարմիր, կապույտ, դեղին:
  • Ծանոթացնել առարկաների հիմնական հատկանիշներին՝ համեմատելով նույն հականիշով, ինչպես տարբեր չափերի, այնպես էլ միևնույն չափ ունեցող 2 առարկա՝ ըստ երկարության, բարձրության, լայնության և մեծության. համեմատել արդյունքը, ցույց տալ և ասել՝ «Երկար է», «Երկարությամբ հավասար է», «Բարձր է»,«Ցաձր է», «Բարձրությամբ հավասար է»:
  • Սովորեցնել առարկաներն ընտրել և խմբավորել ըստ տրված հատկանիշի՝

գույն, ձև, չափ:

  • Սովորեցնել շրջապատում գտնել միատեսակ և տարբեր մեծության

առարկաներ: Առարկաների մեծության հատկանիշներն ամրապնդել խաղերի

միջոցով և գործունեության տարբեր ձևերում:

Ձև

  • Սովորեցնել տարբերել և անվանել շրջանը , քառակուսին, եռանկյունը:
  • Սովորեցնել ուսումնասիրել երկրաչափական պատկերները՝ տեսողության և

շոշափելիքի միջոցով:

  • Ձևավորել հմտություն՝ տեսնելու երկրաչափական պատկերների ընդհանուր

հատկանիշները և խմբավորել դրանք:

  • Համեմատել միևնույն ձևի և չափի առարկաներ:

Տարածության մեջ կողմնորոշում

  • Սովորեցնել տարբերել սեփական մարմնի մասերը:
  • Սովորեցնել տարբերել տարածական ուղղությունները և իրենց մարմնի դիրքից

ելնելով՝ աջ, ձախ, վերև, ներքև, առաջ, հետև, և խոսքում օգտագործել

համպատասխան բառեր:

  • Նկարը տեսնելիս սովորեցնել երեխաներին որոշել տարածական

դասավորվածությունը:

ժամանակի մեջ կողմնորոշում

  • Ճշտել երեխաների պատկերացումներն օրվա այնպիսի հատվածների մասին,

ինչպիսիք են «առավոտ», «կեսօր», «երեկո», «գիշեր»:

  • Սովորեցնել երեխաներին կողմնորոշվել օրվա հակադիր հատվածներում՝

առավոտ- երեկո, կեսօր-գիշեր:

  • Սովորեցնել օրվա հատվածների ընկալումը և անվանել, այն կապել բնության երևույթների փոփոխման հետ:

Գլուխ 3

 Ծեսեր

 Ծիսական խոհանոց

Զատկական խոհանոց

Տարեգաթա

Դդմատոն

Տեառնընդառաջ

Համբարձում

 

Ամփոփում

Երբ պետք է սկսեյի դիպլոմային աշխատանքներս՝ շատ մեծ մտավախություն կար մեջս,որ չէի արդարացնի ինքս ինձ,բայց մի կողմից էլ վստահ էի իմ ուժերին,որովհետև գիտեյի ,որ կարող եմ:Եվ մի օր սկսեցի մեծ սիրով ու եռանդով աշխատել:Ինչքան աշխատում էի համոզվում էի,որ լավ աշխատանքի հիմքում սերն է ընկած՝ապացուցված բան է, եթե մի բան անում ես սիրով,հաստատ լավ է ստացվում:Սկսել եմ միջինքի գաթայից:Պատրաստել ենք՝ ես,տատիկս,մորաքույրս և իմ բալիկները:Վերցրել ենք անհրաժեշտ պարագաները ,միասին սկսել աշխատել:Աշխատելու ընթացքում բալիկներիս բացատրել եմ գաթայի նշանակության մասին,թե ինչի համար ենք այն թխում և ինչի հենց այդ օրը: Միջինքի ամենավառ և մինչ օրս պահպանված խորհրդանիշը գաթան է:Այն անվանել են գաթա, բաղարջ, տապլա, միջինք, միջունք, պրտոն, տարի, մաջինք կամ մեջինք, միչինք և այլն:Միջինքի կերակրացանկի մասն են լազմել նաև տարբեր հացերը, հատիկավոր ուտեստները,որոնք նույնպես խորհրդանշել են առատություն և բարեկեցություն:Բոլորն էլ ունեցել են պասուց բաղադրություն:Միջինքի գաթան պատրաստել են ձեթով , ալյուրով, շաքարավազով, մեղրով և զարդարել ընկույզով ու չամիչով:Այն հիմնականում եղել է կլոր:Որոշ բնակավայրերում Միջինքի բաղարջը թխել են լիճքի ջրով:Գաթան հիմնականում թխել են հասակավոր կանայք, տատիկները, իսկ կտրել է տան մեծը՝ ադեն կամ ափոն(տատը կամ պապը) :Այս շատ սպասված արարողությունը տարբեր վայրերում կատարվել է չորեքշաբթից մինչև կիրակի՝ որևէ օր:

Հաջորդ աշխատանքս եղել է ծառատունկը և ծաղկատունկը, որը կատարել եմ իմ խմբի երեխաների հետ:Իմ առջև դրել էի խնդիր, որ երեխաները ամպայման իմանան ծառերի և ծաղիկների դերի ու նրա նշանակության մասին, թե ինչքան անհրաժեշտ է մեզ ծառերի լավ խնամքը, որ ունենանք մաքուր օդ և որ ամենակարևորն է , շնչենք մաքուր օդ:Եվ ի ուրախություն ինձ ես հասա իմ նպատակին:Այժմ երեխաները խնամում և ջրում են իրենց տնկած ծառերն ու ծաղիկները:Հաջորդը եղել է ծառերի արթնացումը:Երեխաներ ճյուղերով հարվածում էին ծառի բնին, որպեսզի ծառը արթնանա:Ճիպոտելով վախեցնում են ու ասում՝ եթե լավ բերք չտաս ու չաճես քեզ կկոտրենք:

Զատկական ծեսի համար ես իմ առջև դրեցի խնդիր, որ երեխաների հետ պետք է գնանք բանջար հավաքելու:Այգի հասնելուն պես տեսա, որ այնտեղ կա միայն սինձ:Երեխաներին բացատրեցի թե սինձը սովորական խոտից ոնց է տարբերվում:Այնոււհետև սկսեցինք երեխաների հետ միասին հավաքել սինձ:Հավաքելուց հետո լվացինք և տապակեցինք:Զատկական սեղանի համար պատրաստեցինք նաև չամիչով փլավ, ձուկ, բանջար և ձու:Ձուն ներկելուց հետո տղաս, աղջիկս և ես խաղացինք զատկական խաղ՝ ձվակռիվ:Բնականաբար հաղթեցին բալիկներս:Հաջորդ աշխատանքս նվիրված է մայրիկներին:

Այս տարի ապրիլի 1-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:Հայաստանում բացի տոնական ավանդույթներից արդիական են նաև տոնի վերաբերյալ ավանդական հարցերը:

Պահքից դուրս գալու համարպետք է Ս. Զատկի ճրագալույցին՝ շաբաթ օրը, առավոտից ծոմ պահել(ոչինչ չուտել և չխմել ՝ բացի ջրից,ծոմ չեն պահում առողջական խնդիր ունեցողները, երեխաները, կերակրող մայրերը կամ հղիները), իսկ երեկոյան մասնակցելով Ճրագալույցի Պատարագին ՝(ժամը

 

Գրականության ցանկ

  • Մանկապարտեզի կրտսեր 2-րդ խմբի (3-4 տարեկանների) կրթական համալիր
  • qahana.am
  • Բազմաբնույթ մտածողություն:
  • Ժամանակակից մանկավարժություն:

 

 

 

 

 

 

 

Реклама

Հրավեր…

Մայիսի 10 -ին, ժամը 9:30  սիրով  հրավիրում ենք միասին  տոնելու Համբարձման  ծեսը:

Մասնակիցներ՝ << Մխիթար Սեբաստացի>> քոլեջի ուսանողներ՝ Արփինե Ադամյան ,  Լուսինե  Պետրոսյան ,ծնողներ  և 4-5 տարեկաններ:

Վայրը՝ Աջափնյակի  թիվ 37 մանկապարտեզ:

Ծրագրում

Ծիսական երգ ու պար, թանապուրի հյուրասիրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ծիսական խոհանոց

Երբ պետք է սկսեյի դիպլոմային աշխատանքներս՝ շատ մեծ մտավախություն կար մեջս,որ չէի արդարացնի ինքս ինձ,բայց մի կողմից էլ վստահ էի իմ ուժերին,որովհետև գիտեյի ,որ կարող եմ:Եվ մի օր սկսեցի մեծ սիրով ու եռանդով աշխատել:Ինչքան աշխատում էի համոզվում էի,որ լավ աշխատանքի հիմքում սերն է ընկած՝ապացուցված բան է, եթե մի բան անում ես սիրով,հաստատ լավ է ստացվում:Սկսել եմ միջինքի գաթայից:Պատրաստել ենք՝ ես,տատիկս,մորաքույրս և իմ բալիկները:Վերցրել ենք անհրաժեշտ պարագաները ,միասին սկսել աշխատել:Աշխատելու ընթացքում բալիկներիս բացատրել եմ գաթայի նշանակության մասին,թե ինչի համար ենք այն թխում և ինչի հենց այդ օրը:

29137940_406163289809362_1449039254_n

Միջինքի ամենավառ և մինչ օրս պահպանված խորհրդանիշը գաթան է:Այն անվանել են գաթա, բաղարջ, տապլա, միջինք, միջունք, պրտոն, տարի, մաջինք կամ մեջինք, միչինք և այլն:Միջինքի կերակրացանկի մասն են լազմել նաև տարբեր հացերը, հատիկավոր ուտեստները,որոնք նույնպես խորհրդանշել են առատություն և բարեկեցություն:Բոլորն էլ ունեցել են պասուց բաղադրություն:Միջինքի գաթան պատրաստել են ձեթով , ալյուրով, շաքարավազով, մեղրով և զարդարել ընկույզով ու չամիչով:Այն հիմնականում եղել է կլոր:Որոշ բնակավայրերում Միջինքի բաղարջը թխել են լիճքի ջրով:Գաթան հիմնականում թխել են հասակավոր կանայք, տատիկները, իսկ կտրել է տան մեծը՝ ադեն կամ ափոն(տատը կամ պապը) :Այս շատ սպասված արարողությունը տարբեր վայրերում կատարվել է չորեքշաբթից մինչև կիրակի՝ որևէ օր:

Հաջորդ աշխատանքս եղել է ծառատունկը և ծաղկատունկը, որը կատարել եմ իմ խմբի երեխաների հետ:Իմ առջև դրել էի խնդիր, որ երեխաները ամպայման իմանան ծառերի և ծաղիկների դերի ու նրա նշանակության մասին, թե ինչքան անհրաժեշտ է մեզ ծառերի լավ խնամքը, որ ունենանք մաքուր օդ և որ ամենակարևորն է , շնչենք մաքուր օդ:Եվ ի ուրախություն ինձ ես հասա իմ նպատակին:Այժմ երեխաները խնամում և ջրում են իրենց տնկած ծառերն ու ծաղիկները:Հաջորդը եղել է ծառերի արթնացումը:Երեխաներ ճյուղերով հարվածում էին ծառի բնին, որպեսզի ծառը արթնանա:Ճիպոտելով վախեցնում են ու ասում՝ եթե լավ բերք չտաս ու չաճես քեզ կկոտրենք:

Զատկական ծեսի համար ես իմ առջև դրեցի խնդիր, որ երեխաների հետ պետք է գնանք բանջար հավաքելու:Այգի հասնելուն պես տեսա, որ այնտեղ կա միայն սինձ:Երեխաներին բացատրեցի թե սինձը սովորական խոտից ոնց է տարբերվում:Այնոււհետև սկսեցինք երեխաների հետ միասին հավաքել սինձ:Հավաքելուց հետո լվացինք և տապակեցինք:Զատկական սեղանի համար պատրաստեցինք նաև չամիչով փլավ, ձուկ, բանջար և ձու:Ձուն ներկելուց հետո տղաս, աղջիկս և ես խաղացինք զատկական խաղ՝ ձվակռիվ:Բնականաբար հաղթեցին բալիկներս:Հաջորդ աշխատանքս նվիրված է մայրիկներին:

Այս տարի ապրիլի 1-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:Հայաստանում բացի տոնական ավանդույթներից արդիական են նաև տոնի վերաբերյալ ավանդական հարցերը:

Պահքից դուրս գալու համար պետք է Ս. Զատկի ճրագալույցին՝ շաբաթ օրը, առավոտից ծոմ պահել(ոչինչ չուտել և չխմել ՝ բացի ջրից,ծոմ չեն պահում առողջական խնդիր ունեցողները, երեխաները, կերակրող մայրերը կամ հղիները), իսկ երեկոյան մասնակցելով Ճրագալույցի Պատարագին ՝(ժամը 18:00)Ս. Հաղպրդություն ստանալ , որից դուրս գալ պահքից:

Ս. Զատկին հավկիթ ներկում են տոնի նախորդ՝ շաբաթ օրը, իսկ երեկոյան ճրագալույցից հտո պատրաստում զատկական սեղանը:Անկախ նրանից տանը ննջեցյալ կա թե ոչ՝ հավկիթը ներկում են, իսկ փլավը եփում չամիչով:Կարմիր հավկիթը համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ:Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար:Հետևաբար, չկա նման կանոն, որ Ս. Զատկին, եթե տանը ննջեցյալ կա, ապա հավկիթ չեն ներկում:Հավկիթ ներկելը սգի նկատմամբ անարգանք չէ:

Սխալ է այն կարծիքը , թե Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամները թվով հավկիթ են ներկում և ուտում:Ավագ հինգշաբթին պահքի շրջան է:Եկեղեցու հայրերը սովորեցնում են , որ եթե ամբողջ Մեծ Պահքը պահես ամենայն խստությամբ, սակայն Ավագ հինգշաբթի ինչ-որ կերպ լուծանես, ապա չեղյալ կհամարվի Մեծ պահքը պահելու քո ամբողջ ջանքը:

Գերեզմանատուն գնալը Սուրբ Զատկի օրը խստիվ արգելվում է:Հոգեհանգստի և գերեզմանատուն այցելության օրը մեռելոցն է:«Հին ննջենցյալ» կամ «նոր ննջենցյալ» հասկացություն չկա.բոլորը հավասար են , և բոլորի շիրիմներին այցելության օրը Մեռելոցն է՝ այս տարի ապրլիլի 2-ին:Այդ օրը՝ մեռելոցին, պետք է գնալ եկեղեցի,մասնակցել հոգեհանգստյան Պատարագին,Պատարագից առաջ ննջենցյալի անունը և ազգանունը թղթի վրա գրել և փոխանցել պատարագիչ քահանային,որպեսզի հոգեհանգստյան կարգի ժամանակ հիշատակի  ննջենցյալի անունը, ապա գնալ գերեզմանատուն ննջենցյալին այցելելու:

Մյուս հանձնարարությունը եղել է խոշորացույցով ծառերին, ծաղիկներին դիտելը:Երեխաները հաճույքով կատարում են իմ ցանկացած առաջադրած աշխատանք:

 

 

Զատկական խոհանոց

Զատկի օրը քույրս պատրաստեց զատկական փլով, տապակած կանաչի, ձուկ եվ սոխի կճեպով ներկած ձու: Ես ու բալիկներս համտեսեցինք ուտեստները եվ խաղացինք զատկական խաղ՝ ձվակռիվ:

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑